Գործնական աշխատանք

 1.Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:

Դաս, համ, աղջիկ, կարգ, գիշեր, բուրդ, վարձ, սիրտ, պոչ, գիր, ամառ, ժպիտ, մայր:

դասային, դասական
անհամ, համեղ, համային
աղջկական
անկարգ, կարգին
գիշերային
բրդոտ, բրդյա
վարձկան, վարձու
անսիրտ, սրտային
անպոչ, պոչատ, անպոչ
անգիր, գրային
ամառային
անժպիտ, ժպտալի
մայրական

2. Առաջին և երկրորդ շարքերի համապատասխան արմատներով կազմիր 6 բարդ ածական:

ա. քար, թանկ, գութ, ոսկի, առատ, հորդ

բ.  սիրտ, կար, ձեռն, գին, շեն, առատ:

Քարաշեն, թանկագին, ոսկեկար, հորդառատ, գթասիրտ, առատաձեռն

ա. նկար,փուշ, սև, քաղցր, արագ, դուռ

բ.  համ, հեր, ընթացք, տերև, զարդ, բաց:
նկարազարդ, փշատերև, սևահեր, քաղցրահամ, արագընթաց, դռնբաց

3. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:

ա. երկչոտ, գթասիրտ, անգեղ, անարատ, հնազանդ, դյուրին, խնդուն

բ.  գեղադեմ, չարասիրտ, կտրիճ, ըմբոստ, թախծոտ, պիղծ, խրթին:

Երկչոտ - կտրիճ
Գթասիրտ - չարասիրտ
Անգեղ - գեղադեմ
Անարատ - պիղծ
Հնազանդ - ըմբոստ
Դյուրին - խրթին
Խնդուն - թախծոտ

4.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Նուրբ, դյուրաբորբոք, նրբազգաց, քնքուշ, պարծենկոտ, մոլեգին, խոհուն, մեծամիտ, ցասկոտ, վայրագ, շրջահայաց, գոռոզ, կատաղի, մեղմ, բարկացկոտ:

նուրբ, քնքուշ, մեղմ
դյուրաբորբոք, ցասկոտ, բարկացկոտ
պարծենկոտ, մեծամիտ, գոռոզ
մոլեգին, կատաղի, վայրագ
խոհուն, շրջահայաց, նրբազգաց


5. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:

…. ճուտիկը…. կարապ կդառնա: (գեղեցիկ, անճոռնի)

Ասելը… է, անելն է …. : (հեշտ, դժվար)

…. կտորից …. վերարկու չես կարի: (անորակ, որակյալ)

Ժլատի փորը …. է, գրպանը՝ ….: (լիքը, դատարկ

Չքավորի գրպանը …. է, սիրտը՝ ….: (լիքը, դատարկ)

6. Ընդգծե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը

–գույն մասնիկով չի կազմվում։

Բարձր, վատ, թանկ, լավ, ուժեղ, սուր, ազնիվ, զվարթ, հաստ, խոշոր, հին,

կոշտ,  նոր,  քաղցր։

7. Տրվածներից որն է ածական:

Զարդ

թնդուն

թնդյուն:

Բուրավետ

քաղաք

պատճառ:

Կարգ

ժայռափոր

տնակ:

Комментарии