Բայի եղանակները․ Սահմանական եղանակ
Բայն ունի հինգ եղանակ՝ սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական և հրամայական:
Սահմանական եղանակ
Սահմանական եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից վեցը բաղադրյալ են, այսինքն՝ կազմված են կախյալ դերբայներով՝ անկատար, վաղակատար և ապակատար, և օժանդակ բայի ներկա և անցյալ ժամանակաձևերով, մեկը՝ պարզ, այսինքն կազմված է բայահիմքով և դիմային վերջավորություններով (անցյալ կատարյալ)։
Անորոշ դերբա(-ել, -ալ)
Ենթակայական դերբայ (-ող, -ացող)
Հարակատար դերբայ (-ած, -ացած)
Համակատար դերբայ (-ելիս, -ալիս)
Անկատար (-ում)
Վաղակատար (-ել, -ացել)
Ապակատար (-ելու, -ալու)
Ժխտական (-ի, -ա)
1. Անկատար ներկա (սահմանական ներկա)
Անկատար ներկան (սահմանական ներկա)ցույց է տալիս ներկայում՝ խոսելու պահին հաստատապես կատարվող, ընթացքի մեջ եղող գործողություն:
Կազմվում է անկատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝
երգում եմ երգում ենք
երգում ես երգում եք
երգում է երգում են
2.Անկատար անցյալ
Անկատար անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում հաստատապես սկսված և ընթացքի մեջ եղած գործողություն:
Կազմվում է անկատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝
երգում էի երգում էինք
երգում էիր երգում էիք
երգում էր երգում էին
3. Վաղակատար ներկա (սահմանական անցյալ)Վաղակատար ներկան (սահմանական անցյալ) ցույց է տալիս խոսելու պահից առաջ՝ անցյալ ժամանակում հաստատապես ավարտված գործողություն:
Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝
երգել եմ երգել ենք
երգել ես երգել եք
երգել է երգել են
4. Վաղակատար անցյալ
Վաղակատար անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ հաստատապես ավարտված գործողություն:
Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝
երգել էի երգել էինք
երգել էիր երգում էիք
երգել էր երգել էին
5.Ապակատար ներկա(սահմանական ապառնի)
Ապակատար ներկա (սահմանական ապառնի)ցույց է տալիս խոսելու պահից հետո հաստատապես կատարելի գործողություն:
Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝
երգելու եմ երգելու ենք
երգելու ես երգելու եք
երգելու է երգելու են
6. Ապակատար անցյալ
Ապակատար անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից հետո հաստատապես կատարելի գործողություն:
Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝
երգելու էի երգելու էինք
երգելու էիր երգելու էիք
երգելու էր երգելու էին
1.Տեքստերում գործածված ներկա ժամանակի բայերի արտահայտած իմաստները համեմատիր և գրի՛ր, թե ի՞նչ է ցույց տալիս ներկա ժամանակը տարբեր տեքստերում:
Ա.Մեր հրապարակներից մեկում արդեն երեք օր է, ինչ մի քարավան է կանգ առել: Երեկոյան վրանների առաջ վառվում են օջախները: Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում, փայփայում նրանց: Քաղաքի երեխաները նրանց շուրջն են հավաքվում: Նրանցից շատերը երևի լաց կլինեն, երբ քարավանը գնա:
Բ. Բոլորը գիտեն, որ անհողմ եղանակին ավելի հեշտ է սառնամանիքին դիմանալը, քան քամու ժամանակ: Բայց միայն կենդանի արարածներն են քամու ժամանակ ավելի ուժեղ ցուրտ զգում, ջերմաչափի ցուցմունքն ամենևին չի փոխվում: Քամոտ սառնամանիքին ավելի խիստ ցրտի զգացողությունը բացատրվում է նախ և առաջ նրանով, որ քամին դեմքից (և ընդհանրապես մարմնից) հեռացնում է նրա իսկ արձակած ջերմությունը ավելի արագ, քան դա լինում է անհողմ ժամանակ: Ինչքան ուժեղ է քամին, այնքան ավելի շատ սառը օդի զանգված է հասցնում միավոր ժամանակում շփել մաշկի հետ, և ավելի շատ ջերմություն է անջատվում մարմնից: Հենց դա էլ ցրտի զգացողություն է առաջացնում:
Արաջին տեքստը պարբերական կրկնվող ներկա ժամանակակաձևն է ցույց տալիս, իսկ երկրորդ տեքստը ներկա պահին կատարվող գործողությունը։
2․ Կազմի՛ր խոսել և պարել բայերի բոլոր ժամանակաձևերը։
Անկատար ներկա
խոսում եմ, խոսում ես, խոսում է, խոսում ենք, խոսում են, խոսում եք
պարում եմ, պարում ես, պարում է, պարում ենք, պարում են, պարում եք
Անկատար անցյալ
խոսում էի, խոսում էիր, խոսում էր, խոսում էինք, խոսում էիք, խոսում էին
պարում էի, պարում էիր, պարում էր, պարում էինք, պարում էիք, պարում էին
Վաղակատար ներկա
խոսել եմ, խոսել ես, խոսել է, խոսել ենք, խոսել են, խոսել եք
պարել եմ, պարել ես, պարել է, պարել ենք, պարել են, պարել եք
Վաղակատար անցյալ
խոսել էի, խոսել էիր, խոսել էր, խոսել էինք, խոսել էին, խոսել էիք
պարել էի, պարել էիր, պարել էր, պարել էինք, պարել էին, պարել էիք
3․ Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բայաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:
Երբ քամին (դադարում էր, դադարել էր), ալիքները (դառնում էին, դարձել էին) ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը (փոքրանում էր, փոքրացել էր): Այդ փոփոխությունները (կատարվում էին, կատարվել էին) աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները (շարունակում էին, շարունակել էին) իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:
4․ Ընդգծված դերբայական դարձվածները նախադասությունների մեջ գործածի՛ր տարբեր դիրքերում ու կետերում:
Օրինակ`
Քաղաքի հին թաղամասներն ու խուլ փողոցներն ընկած՝ վիպագիրն այդ պատմության կորած հերոսներին էր փնտրում:
1. Վիպագիրն այդ պատմության կորած հերոսներին էր փնտրում՝ քաղաքի հին թաղամասներն ու խուլ փողոցներն ընկած:
2. Վիպագիրը, քաղաքի հին թաղամասերն ու խուլ փողոցներն ընկած, այդ պատմության կորած հերոսներին էր փնտրում:
1. Ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով՝ Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվիկիանոս:
2. Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում, ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով, դեպի հյուսիսային սառուցյալ օվիկիանոս։
3. Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվիկիանոս՝ ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով։
1. Հանդուգն երիտասարդ ինժեները, նախագծի ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով, տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում:
2. Նախագծի ընձեռնած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով՝ հանդուգն երիտասարդ ինժեները տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում։
3. Հանդուգն երիտասարդ ինժեները տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում՝ նախագծի ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով։

Комментарии
Отправить комментарий