Սահմանական եղանակ․ առաջադրանքներ



Սահմանական եղանակ

Անկատար ներկա- պարում (եմ, ես է, ենք եք են)
Անկատար անցյալ-պարում (էի, էիր, էր, էինք, էիք, էին)
Վաղակատար ներկա-պարել (եմ, ես է, ենք եք են)
Վաղակատար անցյալ-պարել (էի, էիր, էր, էինք, էիք, էին)
Ապակատար ներկա-պարելու (եմ, ես է, ենք եք են)
Ապակատար անցյալ-պարելու (էի, էիր, էր, էինք, էիք, էին)
Անցյալ կատարյալ-պարեցի,․․․

Առաջադրանքներ

1․ Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Մեր կապիկին մի աֆրիկացուց ենք ձեռք բերում, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է։ Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին։ Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ։ Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին։ Այդպես էլ լինում է։ Նա շատ շուտ գլխի է ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից։ Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը։ Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում։

2. Տեքստերում գործածված ներկա ժամանակի բայերի արտահայտած իմաստները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ է ցույց տալիս ներկա ժամանակը տարբեր տեքստերում: 

Ա. Այսօր այստեղ ահավոր եղանակ է: Քաղաքից ու մարդկանցից  հեռու այս դաշտում,  ասես  ոգիներով լցված անտառի կողքին քամու հետ մենակ մնալը անսովոր զգացումներ է արթնացնում: Այս պահին էլ, երբ գրում եմ քեզ, քամին չարախնդությամբ մոլեգնում է դրսում, հարձակվում ծառերի վրա, կատաղությամբ ճանկում ու գետնին սեղմում նրանց հաստ ճյուղերը: Օդը տնքում է կտրված պարանի նման ճոճվող ոստերից:

Ա տեքստում ներկա ժամանակը ցույց է տալիս տվյալ պահին կատարվող գործողությունները։


Բ. Եվրոպայի և Ասիայի երկինքը ժամանակ առ ժամանակ ծածկվում է քամու բարձրացրած մանրագույն հողամասնիկներով: Այժմ այդպիսի երևույթները հաճախ են նկատվում: Քամին դաշտերի տարածքից քշում տանում է  ցանքի համար մշակված հողը ու շրջակա ճանապարհները ծածկում հումուսի ու ավազի շերտով: Հաճախ փոթորիկներ  են լինում, որոնք մանր դեղնափոշու ամպեր են բերում , սևահողը ծածկում ավազով: Բերրի հողերը քամուց պաշտպանելու համար մարդիկ փորձում են նորից անտառապատել դրանք:

Բ տեքստում ներկա ժամանակը ցույց է տալիս հաճախ կրկնվող և մշտապես տեղի ունեցող գործողությունները։

3. Բայերի ժամանակային խախտումները գտի՛ր և ուղղի՛ր: Ուղղումներդ փորձի՛ր հիմնավորել:

Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր(մտնում է)մեր ննջարանը: Մի ցատկով կտրեց դռնից մինչև մահճակալս  ընկած տարածությունը և թռավմահճակալիս:  Ի նշան ողջույնի` շտապ-շտապ համբուրում էր(համբուրում է) ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր(հետևում է), թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար հինգ գդալ լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր(վերցնում է) հուզմունքից դողդողացող ձեռքով, մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր(ավելի է) բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր(շուռ է) գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր(վրա է) հասնում մի երկար ընդմիջում: Չամլին սպասում էր(սպասում է), որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվեց, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձրեց ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:

4. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ … (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն … (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ…(կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա… (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):

բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա…(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն  նրանք …( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:

5. Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:


Երբ քամին (դադարում էր, դադարել էր), ալիքները (դառնում էին, դարձել էին) ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը (փոքրանում էր, փոքրացել էր):  Այդ փոփոխությունները (կատարվում էին, կատարվել էին) աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները (շարունակում էին, շարունակել էին) իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:

Երբ քամին դադարում էր, ալիքները դառնում էին ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը փոքրանում էր։ Այդ փոփոխությունները կատարվում էին աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները շարունակում էին իրենց ընթացքը մինչև ափ հասնելը։

Երբ քամին դադարել էր, ալիքները դարձել էին ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը փոքրացել էր։ Այդ փոփոխությունները կատարվել էին աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները շարունակել էին իրենց ընթացքը մինչև ափ հասնելը։

Տարբերությունը․ Առաջին տարբերակում գործողությունները կատարվում էին անցյալում, իսկ երկրորդում ցույց է տրվում, որ դրանք արդեն ավարտվել էին անցյալում։

6. Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս  անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:
Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից:
Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր:
Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի:
Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ:
Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեմ:

7․ Կետադրի՛ր նախադասությունները․

Այդ պատմությունն իմանալով մարդիկ սկսեցին կարեկցել նրան:
Դուրս գալով անտառից շշմած կանգ առավ:
Կենդանիների վրա փորձեր էին կատարում մարդու սրտի արհեստական փոխարինիչ ստեղծելու համար:
Ստորգետնյա եռացող ծովերի մասին լսելով գիտնականները որոշեցին դրանք օգտագործել Երկրի կլիման տաքացնելու համար:
Հետաքրքիր հայտնագործությունների ճանապարհը մերթ կորչելով ու մերթ երևան գալով նրան շատ հեռուն տարավ:
Արհամարհելով վտանգն ու դժվարությունները նա շարժվեց հրաշքների ուղիով:

8․ Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի,ակ.նհայտ, ան.նդհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:

9․ Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոք…, …ոտել,
…ակալ, …նաշար,
…ուբարք, …աբեկել
…տադրուժ, …ատեր,
վարքու…, …ություն,
…իմացություն, ձյունա…,
համ…, …ավոր:

10․ Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել Է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ․ Գուշակիր պակերը

ՋՈՆԻ ՊԵՓ

Al ristorante. dialogo