К основному контенту

Գործնական քերականություն

1․ Կետադրի՛ր հատվածը․
Ադամը շնչասպառ վազում էր` շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել, կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը հառելով խավարին:
Մի օր մեղմաշունչ մի քամի, Նուբիական բարձունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև:
Նա ճամփա ընկավ՝ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու:

Շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը՝ Ադամը շնչասպառ վազում էր:
Ադամը, շուտով հասնեու գեղեցիկ քարերի ձորը, շնչասպառ վազում:

Եկող գնացողի հետ մի քիչ զրույց անելու՝ գնացել, կանգնել էր ճանապարհի վրա:
Գնացել, եկող գնացողի հետ մի քիչ զրույց անելու, կանգնել էր ճնապրհի վրա:

Աչքեը հառելով խավարին՝ եղնիկը հանկարծակի մի ոստույնով ցատկեց լուսամուտի գոգը
Եղնիկը, արչքերը հառելով խավարին, հնկարծակի մի ոստույնով ցատկեց լուսամուտի գոգը

Նուբիական բարձրունքներից վր սահելով՝ մի օր մաղմաշունչ մի քամի իջավ ոսսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև:
Մի օր մեղմաշուչ մի քամի, իջավ ոսկելիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտերի տակ փռվեց հևիհև՝ Նուբիական բարձրունքներից վար սահելով:

Մի ուրիշ, միլավ աշխարհ գտնելու՝ նա ճամփա ընկավ:
Նա, մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու, ճամփա ընկավ:

2․ Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները բերած՝ մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:
Ես տեսա գրող տղային։
Մենք հանդիպեցինք տուն կառուցող վարպետին։
Նա շնորհակալ էր իրեն ներող մարդուն։
Ես տեսա լեռը բարձրացող աղջկան։
Ես նկատեցի նկարով հիացող երեխային։

4․ Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր։ Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը – վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած անձրև – անձրև, որը ցանքերի համար վտանգավոր էր դարձել։

Մառախուղով պատված լեռնագագաթներ – լեռնագագաթներ որոնք մառախուղով էին պատված։

Ճանապարհորդի նկարագրված ջրվեժը – ջրվեժը, որը ճանապարհորդը նկարագրել էր։

Դժվարին կացության մեջ ընկած մարդ – մարդ, որը դժվարին կացության մեջ էր ըկած։

Գիշերները մեր այգին այցելած չորքոտանին – չորքոտանին, որը գիշերները մեր այգին այցելել էր։

Անտառից սկիզբ առած վտակ – վտակ, որը անտառից սկիզբ էր առել։

5․ Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`

Գնաց՝ ծովում լողալու- Գնաց, որ ծովում լողա:Կանգնեց անկյունում՝ նրան նորից տեսնելու – Կանգնեց անկյունում, որ նրան նորից տեսնի։
Խոսեց՝ նամակը հասցնելու մասին – Խոսեց, որ նամակը հասցնի։
Մի քանի վայրկյան շահելու համար վազեց – Վազեց, որ մի քանի վայրկյան շահի։
Սպասեց իրերի բերելուն – Սպասեց, որ իրերը բերեն։
Մի քանի քայլ հեռանալու համար հանդիպեց – Հանդիպեց, որ մի քանի քայլ հեռանա։
Հոսանքի ուղղությամբ ցած վազելով՝ տեսավ – Երբ հոսանքի ուղղությամբ ցած էր վազում, տեսավ։
Ջրի պակասելու մասին խոսեցին – Խոսեցին, որ ջուրը պակասում է։

6․ Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերում, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է։ Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին։ Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ։ Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին։ Այդպես էլ լինում է։ Նա շատ շուտ գլխի է ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից։ Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը։ Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ․ Գուշակիր պակերը

ՍԵպտեմբերի 14-20-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Մարտի 10-15,առաջադրանք, 7-րդ դաս.